Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մեծ վտանգը տեսանելի է

Մեծ վտանգը տեսանելի է
06.05.2026 | 13:06

Երևանում ավարտված եվրահանդեսի գլխավոր շահառուն Թուրքիան է: Թող այս դիտարկման փաստարկումը մեր հմուտ ու անաչառ վերլուծաբանները տան, իմ գործն է՝ մատնանշել ի հայտ եկող նոր իրողությունները:

Երբ մի ոչ երկրորդական թուրք պաշտոնյա Հայոց մայրաքաղաքում հայտարարում է, թե ինքն իրեն զգում է ինչպես տանը, դա արդեն ազդանշան է թուրքական մոտակա էքսպանսիայի մասին, որը դարձյալ տեղավորվելու է թուրանական հին ու չհնացող երազանքի մեջ, որտեղ Հայաստանը տեղ չունի: Եվ այդ արշավի թույլտվությունը, կամա թե ակամա, կտա Եվրոպան, որը Հայաստանին ամեն կերպ դրդում է պոկվել Ռուսաստանից: Իսկ դա նշանակում է լիովին անպաշտպան Հայաստան՝ թե ռազմական, թե տնտեսական առումով, ինչը Թուրքիայի համար ավելի քան հեշտ մարսելի պատառ է դարձնում: Եվրոպան գործնականորեն մատը մատին չի խփելու, եթե, Աստված մի արասցե, թուրքերը նորից ներխուժեն Հայաստան: Մեծ վտանգն ավելի քան տեսանելի է:

Բայց Եվրոպան այնքանով է մասնակից Հայաստանի խաղալիքացմանն ու նրա հետագա դուրսմղմանը տարածաշրջանային կենսադաշտից, որքան դա հնարավոր է: Սպասվող նման սցենարի պաշտոնական հեղինակն ու գլխավոր պատասխանատուն ՀՀ դեռևս գործող չարաբաստիկ իշխանությունն է, որը հանուն իր տևումի պատրաստ է գործել ցանկացած հակահայկական արարք: Ահա ինչու նրա հեռացումը կառավարման լծակներից ուղղակիորեն կապված է Հայաստանի բուն գոյության հետ: Եվ սա քաղաքական ֆանտասմագորիա չէ, այլ անմիջական և հիմնավոր կանխատեսում, որի նախանյութը առնված է Արցախի և ՀՀ առանձին տարածքների կորուստներից և հակաեկեղեցական ու հակառուսական արշավներից: Հայաստանին պետք է այն իշխանությունը, որ կկարողանա երկիրը պահել իր բնական զարգացման ու պաշտպանվածության մեջ: Կան այդ ուժերը, և նրանց պետք է տալ վստահության լիարժեք ու անվիճելի քվե:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 5127

Մեկնաբանություններ